Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 17.07.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․Զովաբեր հողամաս հասցեում գտնվող 0․305 հա մակերեսով /կադ․ծածկագիր 05-035-0130-0008/ հողատարածքը գյուղատնտեսական նպատակային նշանակության,արոտավայր գործառնական նշանակության, 25 տարի վարձակալության իրավունքով, 1220 դրամ տարեկան վճարով, տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Գևորգ Վահրամի Խաչատրյանին համաձայն մրցույթի արդյունքների: 2. Գևորգ Վահրամի Խաչատրյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Գևորգ Վահրամի Խաչատրյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: