Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ և հիմք ընդունելով Գուրգեն Սարգսյանի դիմումը՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքը /վկայական՝ 17042024-05-0010 / առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց, թիվ 8 հասցեում գտնվող 0.1357հա մակերեսով անշարժ գույքը համաձայն ներկայացվող հատակագծերի բաժանել 2 միավոր գույքի` 1․1 Առաջին միավոր գույքին՝ 0.12551հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց, թիվ 8 բնակելի տուն հասցե: 1․2 Երկրորդ միավոր գույքին 0.01019հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց, թիվ 8 / 1 տնտեսական շինություն հասցե։ 2․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։