Այսօր: Կիրակի, 5 Հունվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 նոյեմբերի 2024 թ.

ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑ 31 ՏԱՆ ԲՆԱԿԻՉ ՍԵԴՐԱԿ ՌԱԶՄԻԿԻ ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարանում քննելով Սեդրակ Ռազմիկի Միքաելյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը 08.08.2024 թվականին քաղաքացի Սեդրակ Ռազմիկի Միքաելյանի նկատմամբ կազմվել է արձանագրություն այն մասին, որ քաղաքացին առանց օրենքով սահմանված կարգի Սևանի թերակղզում դեպի Սևանավանք բարձրացող աստիճանների աջ մասում ապօրինի տեղադրել է մետաղական ոչ հիմնական շինություն, որտեղ իրականացվում է ապրանքների մանրածախ առևտուր։ Այդ փաստի առթիվ Սևանի համայնքապետարանում Սեդրակ Միքաելյանի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Քաղաքացի Սեդրակ Միքաելյանը հրավիրվել է Սևանի համայնքապետարան և տվել է բացատրություն։ Ըստ այդ բացատրության տվյալ ոչ հիմնական շինությունը տեղադրված է եղել 2018 թվականից։ Սակայն հստակ չի պարզաբանվել թե տաղավարը ում կողմից է տեղադրվել։ Մի շարք կարևոր հանգամանքներ, ինչպես նաև իրավախախտում կատարած անձի ինքնությունը հայտնաբերելու նպատակով վարչական վարույթը սահմանված կարգով կասեցվել է։ Կասեցման ընթացքում հայտնի է դարձել մի շատ կարևոր հանգամանք։ Պարզվում է, որ 2024 թվականի հունվարի 16-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է Սեդրակ Ռազմիկի Միքաելյանի հայցը ընդդեմ Սևանի համայնքապետարանի։ Ըստ այդ դատական վճռի անվավեր է ճանաչվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 18-ի թիվ 635-Ա որոշումը՝ Սեդրակ Միքաելյանին վարչական տուգանքի ենթարկելու մասին։ Մյուս կողմից համաձայն «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետի պահանջների այն է ՝ վարչական վարույթը կարճվում է, եթե - Գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած դատական ակտ։ Բայց նյութերի քննության ընթացքում պարզվում է նաև, որ քաղաքացի Սեդրակ Միքաելյանը խախտել է ՀՀ կառավարության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշման պահանջները ոչ հիմնական շինություն տեղադրման մասին։ Պետական սեփականություն հանդիսացող հողատարածքում այդ տաղավարի ապամոնտաժման անհրաժեշտության մասին Սևանի համայքապետարանին տեղեկացվել է ՀՀ Քաղաքաշինության տեսչական մարմնի կողմից։ Ելնելով վերոգրյալից ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ/ ենթակետի , «ՏԻՄ» օրենքի 42-րդ հոդվածի, ՀՀ «Քաղաքաշինության» մասին օրենքի 26-րդ հոդվածի պահանջներով որոշում եմ

1․ Պահանջել Սեդրակ Ռազմիկի Միքաելյանից սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում ապամոնտաժելու 2018 թվականից Սևանավանք բարձրացող աստիճաններից աջ տեղադրված ոչ հիմնական շինությունը և տարածքը բերելու նախկին տեսքի, այն սահմանված կարգով հանձնելու հողի սեփականատիրոջը։ 2․ Սույն որոշման պահանջը ինքնակամ չկատարելու դեպքում, հարցը լուծել օրենքով սահմանված դատական կարգով։ 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում սահմանված կարգով վարույթի մասնակիցներին ծանուցելուն հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner