Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 12․04․2001թ․ N 286 որոշման 43-րդ կետով և հիմք ընդունելով քաղ. «Սոլար Էներջի Գրուպ»ՍՊԸ–ի տնօրեն Վահե Մակարյանի դիմումը` վարձակալության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, գյուղ Ծաղկունք հողամաս հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 05-047-0135-0006/ 1․58362հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, նկատի ունենալով, որ հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Սևան համայնք գյուղ Ծաղկունք հողամաս հասցեում գտնվող վարձակալության իրավունքով «Սոլար Էներջի Գրուպ»ՍՊԸ–ին պատկանող, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք՝ գործառնական նշանակության 1․58362հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով օտարել «Սոլար Էներջի Գրուպ»ՍՊԸ–ին հողի կադաստրային արժեքը /1քմ- 10․75դրամ/ վճարելու պայմանով: 2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։