Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մամիկոն Մանուկյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող Սևան համայնք, գ. Դդմաշեն հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 05-030-0020-0050 և 05-030-0086-0033 / անշարժ գույքերի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Սևան համայնք, գ. Դդմաշեն հասցեում գտնվող /05-030-0020-0050 կադաստրային ծածկագիր/ անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Դդմաշեն 9-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 3 / 1 հողամաս հասցե: 2 Սևան համայնք, գ. Դդմաշեն հասցեում գտնվող /05-030-0086-0033 կադաստրային ծածկագիր/ անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Դդմաշեն 24 հողամաս հասցե: 3 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։