Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 191-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2025 թվականի N 191-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշումով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8-րդ, 8.1-րդ 9-րդ, 11-րդ, 18-րդ կետերով ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Արման Հովսեփյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Սյունյաց փողոց թիվ 15 / 25 հասցեում գտնվող 15.54քմ մակերեսով հողատարածքում ավտոտնակի քանդման և ինքնակամ կառուցված 15.54քմ մակերեսով ավտոտնակի կառուցման աշխատանքներն օրինական ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Արման Վարդանի Հովսեփյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Սյունյաց փողոց թիվ 15 / 25 հասցեում գտնվող 15.54քմ մակերեսով հողատարածքում ավտոտնակի քանդման և ինքնակամ կառուցված 15.54քմ մակերեսով ավտոտնակի / ներքին մակերեսը՝ 14.84քմ/ կառուցման աշխատանքները ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք 2022WWWWVV/, անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Սյունյաց փողոց թիվ 15 / 26 ավտոտնակ հասցե՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար՝ 1969 դրամ։
2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner