|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2012 թվականի N 49-Ա |
«ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ կետով, 52-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով` 1. Հաստատել ««Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն / այսուհետ` ՀՈԱԿ / ստեղծելու թույլտվության մասին» քաղաքապետի` 25.12.2012թ. թիվ 665-Ա որոշումը:
2. Հաստատել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը:
3. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի գործունեության առարկան, նպատակները և գործունեության տեսակներն են` 3.1. Կանաչապատման, աղբահանության և սանիտարական մաքրման, բարեկարգման աշխատանքների իրականացում, աբոնենտային վճարների գանձման կազմակերպում, թափառող կենդանիների ոչնչացման ծառայությունների իրականացում: 3.2. Արտաքին լուսավորության և անձրևաջրատար ցանցերի ընթացիկ նորոգում, պահպանում, շահագործում. 3.3 Համայնքի բնակչության կենսաապահովման խնդիրների լուծման նպատակով մատուցվող ծառայությունների իրականացում. 3.4 Օրենքով սահմանված այլ տնտեսական գործունեության իրականացում: |
Կողմ -13 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՈՒՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՊԱՐԳԵՎ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|