Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի բնակիչ Գագիկի Սաղաթելի Սուքիասյանի դիմումը, համաձայն որի՝ գ. Զովաբեր 2 փողոց, 2-րդ նրբ., տուն 1 հասցեում գտնվող, քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող առանձնատունը գտնվում է վթարային վիճակում, առկա է համապատասխան եզրակացություն, սակայն սոցիալական խնդիրների պատճառով ինքը չի կարող հիմնանորոգում իրականացնել, 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի բնակիչ Գագիկ Սուքիասյանին (հասցե՝ գ. Զովաբեր, 2 փողոց, 2-րդ նրբ., տուն 1)՝ որպես դրամական աջակցություն, հատկացնել 120.000 դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |