Հիմք ընդունելով այն, որ մի խումբ սևանցիների կողմից Սևան համայնքի ղեկավարին հասցեագրվել է նամակ-առաջարկ, այն է` «Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ն անվանակոչելու հաստատությունը բազմաթիվ տարիներ ղեկավարած Սերիկ Ալեքսանի Պետրոսյանի անունով, միաժամանակ նշվել են այն բոլոր աշխատանքները, որոնք նա իրականացրել է ՆՈՒՀ-ում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով` 1. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն /ՀՈԱԿ-ը/ անվանակոչել Սերիկ Պետրոսյանի անունով: 2. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվանումը: 3. Հանձնարարել կրթության, մշակույթի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնին` - ներկայացնել առաջարկ հուշատախտակի պատրաստման համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |