Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 մայիսի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Կարեն Խուդաբաշյանի դիմումը` Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ N 3 նիստի որոշմամբ Հայրապետ և Կարեն Խուդաբաշյաններին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2600քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

 1. Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1992թ․ N 3 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար Հայրապետ Միսակի Խուդաբաշյանին / ծնված` 20.04․1935թ./ և Կարեն Հայրապետի Խուդաբաշյանին /ծնված` 05.01․1977թ./ սեփականաշնորհված և իրենց կողմից փաստացի օգտագործվող 2466․6քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Հայրապետ և Կարեն Խուդաբաշյանների սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Հայրապետ և Կարեն Խուդաբաշյաններին պատկանող 2466․6քմ մակերեսով հողատարածքում 1966թ․ կառուցված 89․7 քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերեսը՝ 60․1քմ/, 128․1քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 97․7քմ/, 54․0քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 48․4քմ/, 34․9քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 23․1քմ/, 35․60քմ մակերեսով բաց պատշգամբը ճանաչել Հայրապետ և Կարեն Խուդաբաշյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 15-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ 5 բնակելի տուն հասցե: 3. Սեփականության իրավունքով Հայրապետ և Կարեն Խուդաբաշյաններին պատկանող 2466․6քմ մակերեսով հողատարածքում 2001թ․ կառուցված 20․33քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը՝ 15․50քմ/ ճանաչել ինքնակամ շինություն։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նախագծի հեղինակ` Մեսրոպ Մկրտչյան


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6d7a2915-bc30-4ecf-8849-fbb1d7d2f388



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner