Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



25 հուլիսի 2024 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի պահանջներով, այն է՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի՝ 31.05.2024թ․ թիվ ՔՏՄ/18.9/14855-24 գրությունը, հաշվի առնելով Սևանի համայնքապետարանի կողմից կազմված 25.07.2024թ. վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 3 արձանագրությունն այն մասին, որ Սիրեկան Մերուժանի Բաղդասարյանը /հաշվառված` ք. Սևան, Մարզպետունի փողոց թիվ 18 տուն հասցեում/ «Մեր Սիր» ՍՊԸ-ի հարակից տարածքում, առանց համապատասխան փաստաթղթերի կառուցել է 35մ երկարությամբ նավամատույց՝ որոշում եմ.

1. Պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց հողօգտագործման իրավունքի կառուցել է երկաթյա կոնստրուկցիայով նավամատույց՝ Սիրեկան Մերուժանի Բաղդասարյանի նկատմամբ նշանակել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարպատիկի չափով: 2. Առաջարկել հանցառու Սիրեկան Մերուժանի Բաղդասարյանի 15-օրյա ժամկետում կամավոր հիմնունքներով տուգանքը վճարել Սևանի համայնք բյուջեի /900165101123 հաշվեհամարին /ՀՀՖՆԳՎ։ 3. Նշանակված տուգանքը ժամանակին չվճարելու դեպքում այն ենթակա է գանձման օրենքով սահմանված կարգով: 4. Սույն որոշումը ստանալուց հետո քանդել ինքնակամ կառուցված բետոնյա հիմքով սանհանգույցները և խաղահրապարակը և տարածքը բերել նախկին տեսքին: 5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով: 6. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner