Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Պավել Գասպարյանի հայտը՝ որոշում եմ.
1. Պավել Գասպարյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Հ․ Շիրազի փողոց թիվ 38 հասցեում գտնվող հողատարածքում բնակելի տան վերակառուցման և վերնահարկի կառուցման համար: 2. Պավել Գասպարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: