Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայբերդ Շահբազյանի դիմումը՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով իրեն պատկանող, ք․ Սևան, Նոր-թաղ թաղամասից արևելք հասցեում գտնվող /վկայական՝ 2396130/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք․ Սևան, Նոր-թաղ թաղամասից արևելք հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, Ամառանոցային փողոց, 4-րդ նրբանցք թիվ 3 հողամաս հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։