Այսօր: Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հոկտեմբերի 2025 թ.

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 24 ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՏԱՆ ԲՆԱԿԻՉ ԼԵՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 Ուսումնասիրելով քաղաքացի Լեռնիկ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի՝ ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից 23.08.2025թ․ կազմված արձանագրության համաձայն Լ․ Հովհաննիսյանին պատկանող հողատարածքում առկա են ինքնակամ տեղադրված շինություններ՝ 15 հատ տնակներ՝ որոնցից 4-ը քարից հարթակի վրա։ Տեղեկատվություն է ստացվել նաև ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում սահմանված կարգով քաղաքացին ծանուցվել և հրավիրվել է Սևանի համայնքապետարան պարզաբանումներ տալու նպատակով։ Լեռնիկ Հովհաննիսյանը պարզաբանումներ է տվել, որ պայմանագիրը կնքել է 2008թվականին։ Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2033 թվականը։ Ներկայացվել է նաև հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը N2421341։ Ըստ քաղաքացու պարզաբանումների 15 հատ տնակները տեղադրվել են 2001 թվականին։ Քաղաքացին նշում է նաև, որ այդ ժամանակ ինքը տեղադրել է ոչ հիմնական շինություններ «Սևան աղգային պարկ» ՊՈԱԿ–ի համաձայնությամբ։ 2001 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ կառավարության 896-Ն որոշմամբ հաստատվել է ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը, ըստ որի շինությունները պետք է տեղադրվեն տեղադրման թույլտվության առկայությամբ։ Միաժամանակ ՀՀ «ՏԻՄ»մասին օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով, տեղական ինքնակառավարման մարմինները պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում իրավասու են ընդունելու որոշում պետական սեփականություն հանդիսացող հողամասերում ապամոնտաժելու (քանդելու) ինքնակամ տեղադրված շինությունները։ Տվյալ դեպքում հողատարածքը հանդիսանում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածին պատկանող պետական սեփականության հողատարածք է։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին կետի, 24-րդ ենթակետի և 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով ՝ որոշում եմ. 

1. Պահանջել Լեռնիկ Հովհաննիսյանից ապամոնտաժելու(քանդելու) տարածքում առկա ինքնակամ շինությունները։ 2. Պահանջել Լեռնիկ Հովհաննիսյանից տարածքի կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3. Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սահմանված կարգով։ 4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելուն հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner