Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 հունվարի 2025 թ.

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով,/span> պահանջներով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով և 118-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ թիվ N 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզ, գ․ Չկալովկա, 4-րդ փողոց թիվ 10 տան բնակիչ Ռիմա Ղուկասյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, /ծածկագիր՝ 05-075-0013-0010-003/ 337.31քմ մակերեսով անասնագոմի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողատարածքի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին․ որոշում եմ

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Ռիմա Ղուկասյանին պատկանող՝ 337.31քմ մակերեսով անասնագոմի /ներքին մակերեսը 283.67քմ/ զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 574.8քմ մակերեսով հողատարածքի /05-075-0013-կադաստրային ծածկագիր/ նկատմամբ վերակագնել հողատարածքի հողհատկացման հիմքերը, 574.8քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ տրամադրելով անհատույց սեփականության իրավունք՝ անշարժ գույքի առքուվաճառքի նվիրատվության կամ փոխանակման դեպքում համայնքայի բյուջե հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը վճարելու պայմանով։ 2. /05-075-0013-/ կադաստրային ծածկագրով անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Չկալովկա 3-րդ փողոց թիվ 9/3 անասնշենք հասցե։ 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝713ecd55-037b-44cd-89d5-c9ca3c986b0e



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner