Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 48-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2012 թվականի N 48-Ն

2013Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով`

 

Ա. Հաստատել համայնքի 2013թ. տեղական տուրքերի հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը`
1.   Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

Հիմնական օբյեկտների համար

ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող և հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար     -  4500 դրամ.
բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`
բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար                -  9000 դրամ,
բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար                       - 15000 դրամ,
բգ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար
                                 -21000 դրամ.

Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար

գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար
                                 -   900 դրամ,
դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար
                                 - 1500 դրամ:

2.  Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների ( այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն         -     900 դրամ.
բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.
գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը:

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը
սահմանվում է            -  1500 դրամ:

4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է`
1)    ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար                 -  10 000 դրամ.
2)      ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար -  10 000 դրամ.

5. Համայնքի տարածքում`
1) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը        սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար - 350 դրամ.
2) հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և / կամ / սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է
                         - 75.000 դրամ
3)     Խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է            
                        - 10 000 դրամ.
5.1.Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է      - 50 000 դրամ.

6. Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`
ա)  առևտրի օբյեկտների համար                                    -      50 000 դրամ.
բ)   հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար -    100 000 դրամ.
գ)   բաղնիքների ( սաունաների) համար                         -    250 000 դրամ.
դ)   խաղատների կազմակերպման համար                     - 1 000 000 դրամ.
ե)   վիճակախաղերի կազմակերպման համար                -     100 000 դրամ.

7. Համաքաղաքային կանոններին համապատասխան  քաղաքային համայնքների   տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է          -  0 դրամ.

8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ      տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի համար տեղական տուրքը սահմանվում է`
ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս         արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար       - 2 000 դրամ.
բ)  թունդ ալկոհալային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս ) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար     - 3 500 դրամ.
գ)   այլ արտաքին գովազդի համար                               - 1 500 դրամ.
դ)    դատարկ գովազդային վահանակների համար         -    700 դրամ.

9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեներ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրք ընթացիկ տարվա համար սահմանվում է 2000 դրամ:

10. Համայնքի տարածքում մարդատար տաքսու ( բացառությամբ երթուղային   տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է          - 5 000 դրամ.

Բ. Հաստատել համայնքի 2013թ. տեղական վճարների հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը`

1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու, հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար  - 5000դրամ

2. Տեղական ինքնակառավարման մարմնի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալությամբ տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար ՏԻՄ մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 0 դրամ:

3. ՏԻՄ կողմից մրցույթներ և աճուրդների հետ կապված մասնակիցների
վճար - 3000 դրամ:    


Կողմ -13

ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՈՒՆԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ՊԱՐԳԵՎ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner