Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 21-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2015 թվականի N 21-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ 2015Թ. ԲՅՈՒՋԵԻ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Համայնքի 2015թ. բյուջեի 1-ին կիսամյակի եկամուտների պլանը կատարվել է 84.8%-ով, 267.8 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 227.0 մլն. դրամ : Նախորդ` 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 3.9%-ով, կամ ավել եկամուտները կազմել են 8.7 մլն. դրամ: 2015թ. բյուջեի 1-ին կիսամյակի վարչական մասը կատարվել 92.9 %-ով / պլան` 240.3 մլն. դրամ, փաստացի` 223.3 մլն. դրամ /: 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ, 2015թ. 1-ին կիսամյակում վարչական բյուջեում ավել եկամուտները կազմել են 9.3մլն. դրամ : Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 71.9 %-ով : Նախորդ՝ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ սեփական եկամուտները պակասել են 5.7%-ով, կամ սեփական եկամուտների հավաքագրումը պակասել է 2.6մլն. դրամի չափով :

Սեփական եկամուտների թերակատարման հիմնական պատճառներն են՝

 Ֆիզիկական և իրավաբանական անձանց անվճարունակությունը.

 Համայնքի բնակչության զգալի մասի բացակայությունը հանրապետությունից.

 «Սևան » Ազգային պարկ» ՊՈԱԿ կողմից հողի վարձավճարների թերավճարումը :

2015թ. ֆոնդային բյուջեի 1-ին կիսամյակի եկամուտները կատարվել է 13.2%-ով / ճշտված պլան` 27.5 մլն. դրամ, փաստացի` 3.6 մլն. դրամ /: Նախորդ 2014թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի փաստացի եկամուտները պակասել են 0.7 մլն. դրամով կամ 15.5 %-ով: Ֆոնդային բյուջեի գծով բացակայում են կապիտալ եկամուտները՝ հողի օտարում :

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Եկամուտների կատարման մակարդակից ելնելով՝ կատարվել են համայնքի 2015թ. 1-ին կիսամյակի բյուջետային ծախսերը : Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 71.7 %-ով: 312.5 մլն. դրամ պլանային ծախսերի դիմաց փաստացի կատարվել է 224.0 մլն. դրամի ծախս, կամ թերակատարումը կազմել է 88.5 մլն. դրամ: Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 85.1%-ով, թերակատարումը կազմել է 39.3 մլն. դրամ, այդ թվում՝ 2.4 մլն. դրամ՝ վարչական բյուջեի պահուստային ֆոնդի գծով ծախսերի մասով,4.0 մլն. դրամ՝ ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 27.3 մլն. դրամ ՝ կրթության և մշակույթի ծախսեր: Կրթության, մծակույթի ծախսերը ֆինանսավորվել են միջինը 75.0% : 2014թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ 2015թ. նույն ժամանակահատվածի վարչական բյուջեի ծախսերը ավել են կատարվել 4.8%-ի չափով: Համայնքի բյուջեի 2015թ. 1-ին կիսամյակի ֆոնդային մասի ծախսերը կատարվել է 42.3%-ով, նախորդ 2014թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս ծախսեր են կատարվել 13.6 մլն. դրամի չափով, կամ 26.4 % -ով: Ֆոնդային բյուջեի ծախսերի կատարումը ապահովվել է միայն վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացման հաշվին : Ֆոնդային բյուջեից հատկացվել է 34.7 մլն. դրամ փոսային հիմնանորոգման ծախսերի համար, որը ամբողջությամբ 2012-2014թթ. պարտքի մարմանն է ուղղվել : Կատարվել են նաև այլ ծախսեր : Ընդհանուր պարտքը առ 01.01.2015թ. կազմել է 95.8 մլն. դրամ : 2015թ. 1-ին կիսամյակում մարվել է 42.6 մլն. դրամ պարտք, ա/թ՝ 2012թ-ից տեղափոխված փոսային հիմնանորոգման և աշխատավարձի պարտքերից՝ 10.0 մլն. դրամ : 2015թ. 1-ին կիսամյակում նոր պարտքեր չեն գոյացել :

Հիմք ընդունելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ, 69-րդ հոդվածի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2,3 կետերի պահանջները:

Ընդունել ի գիտություն համայնքի 2015թ. 1-ին կիսամյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը / թիվ 1, 2 հավելվածները կցվում են /:


Կողմ -9

ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ՊԱՐԳԵՎ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner