Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Սամվել Արզումանյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, գ. Ծաղկունք հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 946048 /համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Սևան համայնք, գ. Ծաղկունք հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Ծաղկունք, 1-ին փողոց թիվ 40 բնակելի տուն հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։