Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



28 օգոստոսի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշումով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 9-րդ, 10-րդ, 11-րդ 18-րդ կետերով և հիմք ընդունելով Պավել Գասպարյանի դիմումը՝ Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան ք․ Շիրազի փողոց թիվ 38 հասցեում գտնվող 0․03969հա մակերեսով հողատարածքում սեփականատիրոջ կողմից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու խնդրանքով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Պավել Թորգոմի Գասպարյանին պատկանող Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան ք․ Շիրազի փողոց թիվ 38 հասցեում գտնվող 0․03969հա մակերեսով հողատարածքի վրա սեփականատիրոջ կողմից 2020թ.-ին ինքնակամ կառուցված 5․0քմ մակերեսով սան-հանգույցի /ներքին մակերեսը 3․7քմ/, 2005-2020թթ․-ին կառուցման 40․5քմ մակերեսով ամառային խոհանոցի/ներքին մակերեսը 36․6քմ/,2019թ․-ին կառուցված 2․2քմ մակերեսով պարիսպների կառուցման աշխատանքները ճանաչել օրինական՝ /հաշվառման տեղեկանք 2023F9QFAX/ համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր օրինականացվող 1քմ՝ համար 1673 դրամ։ 2. Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան ք․ Շիրազի փողոց թիվ 38 հասցեում գտնվող 0․03969հա մակերեսով հողատարածքում 2005թ․-ին կառուցված 21․1քմ մակերեսով բնակելի տունը, 2006թ․-ին կառուցված 15․5քմ մակերեսով ծածկը ճանաչել ինքնակամ շինություններ։ 3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝82a40e17-414c-4645-878a-2deaf5c8f9a1



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner