Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ ՄԱԶԾ նախաձեռնությամբ և Սևան համայնքի ավագանու որոշմամբ 2023 թվականին Սևան համայնքի ղեկավարին կից ստեղծվել է կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմին, որի անդամներն իրականացրել են «Երազանքի պուրակ» ծրագիրը՝ ստեղծելով պուրակ՝ «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի թիմի մասնակցությամբ, ՄԱԶԾ-ի, Սևանի համայնքապետարանի ֆինանսավորմամբ, հաշվի առնելով ԿԵԽՄ թիմի առաջարկը՝ պուրակին հաղորդել ձմեռային և ամանորյա շունչ՝ կազմակերպելով բազմապիսի միջոցառումներ՝ 1. Սևան համայնքի ղեկավարին կից ստեղծված կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի թիմին ամանորյա միջոցառումներ կազմակերպելու համար տրամադրել 70.000 դրամ եղևնի ձեռք բերելու և պուրակում տեղադրելու համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |