Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 հունիսի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Գոհարիկ Թայիրյանի դիմումը`ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Գոհարիկ Թայիրյանին պատկանող, Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20․04․1992թ․-ի թիվ N 12 նիստի որոշմամբ Գոհարիկ Թայիրյանին և Կնյազ Թայիրյանին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2100քմ մակերեսով հաղատարածքը և հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ.

  1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի և Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20․04․1992թ․-ի թիվ N 12 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար, Գոհարիկ Լաբանի Թայիրյանին /ծնված`20.10․1937թ./, Կնյազ Հայկի Թայիրյանին /ծնված` 11.10․1969թ./, սեփականաշնորհված և իր կողմից փաստացի օգտագործվող 2425․7քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Գոհարիկ Լաբանի Թայիրյանի և Կնյազ Հայկի Թայիրյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Գոհարիկ Թայիրյանին և Կնյազ Թայիրյանին պատկանող 2425․7քմ մակերեսով հողատարածքում 1975թ․-ին կառուցված 200․61 քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես 149․93քմ/, 26․52քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը 18․03քմ/․ 2․73 և 48․42քմ մակերեսներով հարթակներ, 2․73քմ մակերոսով ծածկը, 1975-1982թթ․ կառուցված 104․84քմ մակերեսով հացատուն-գոմը/ներքին մակերեսը 83․50քմ/․ 4․28քմ մակերեսով պարիսպը․ 1982թ․-ին կառուցված 19․93քմ մակերեսով ծածկը ճանաչել՝ Գոհարիկ Լաբանի Թայիրյանի և Կնյազ Հայկի Թայիրյանի սեփական գույքը՝ տրամադրելով՝ Սևան համայնք, գ. Դդմաշեն 9-րդ փողոց թիվ 61 բնակելի տուն հասցե: 3. Սեփականության իրավունքով Գոհարիկ Թայիրյանին և Կնյազ Թայիրյանին պատկանող Սևան համայնք, գ. Դդմաշեն 9-րդ փողոց թիվ 61 հասցեում 2425․7քմ մակերեսով հողատարածքում 2018թ․-ին կառուցված 27․5քմ մակերեսով ծածկը ճանաչել ինքնակամ շինություն։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝2c97a71d-1823-41eb-a63c-910097a3bd83



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner