Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 54-րդ, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածների պահանջներով` Համայնքի 2012թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները` 1. Շրջակա միջավայրի պաշտպանություն, այդ թվում` սանիտարական մաքրման և ձնահեռացման ծախսեր / բաժին 05, խումբ 1, դաս 1, հոդված 4213 /, ավելացնել 2000.0 հ. դրամ, հաստատել տարեկան 50500.0 հ. դրամ: 2. Սոցիալական հատուկ արտոնություններ, որից նպաստներ բյուջեից / բաժին 10, խումբ 7, դաս 1, հոդված 4729 /, պակասեցնել 2000.0 հ. դրամ հաստատել տարեկան 14000.0 հ. դրամ: 3. Հաստատել համայնքի 2012թ. ճշտված բյուջեի թիվ 2, 3, 6 հատվածները:
|