Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հունիսի 2025 թ.

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ Ք․ ՍԵՎԱՆ 5-ՐԴ ՄԻԿՐՈԹԱՂԱՄԱՍ ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԻՉ ՄԻՍԱԿ ԿԱՐԵՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Միսակ Կարենի Մկրտչյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի

2025 թվականի հունիսի 2-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից կազմված N 109 արձանագրության համաձայն Միսակ Կարենի Մկրտչյանի կողմից Սևանի եկեղեցի բարձրացող աստիճանների աջ մասում ինքնակամ տեղադրվել է շարժական 4 x 4 մմ չափերի մետաղական շինություն։ Արձանագրությանը կցված էին շինության լուսանկարները։ Քաղաքացու կողմից կատարված իրավախախտումը հավաստվեց նաև Սևանի համայնքապետարանի տեղազննող հանձնախմբի 23.06.2023 թվականի ակտով։ Քաղաքացին ծանուցմամբ հրավիրվել է Սևանի համայնքապետարան վարչական գործի քննությանը մասնակցելու համար։ Փաստորեն Միսակ Մկրտչյանը խախտելով ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի 896-ն, 19.03.2015 թվականի 596-ն որոշումների, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի պահանջները, տեղադրել է շարժական /ոչ հիմնական/ շինություն, որը համաձայն ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջների հանդիսանում է ինքնակամ տեղադրված շինություն։ Շինությունը տեղադրվել է ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածին պատկանող հողատարածքի վրա և այն օրինականացման ենթակա չի։ Ուստի ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի և 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, և ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով որոշում եմ 1․ Քաղաքացի Միսակ Կարենի Մկրտչյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկի չափով։ 2․ Պահանջել քաղաքացուց ապամոնտաժելու շինությունը և տարածքը բերելու նախկին տեսքի։ 3․Քաղաքացին տուգանքի գումարը կարող է վճարել 15 օրյա ժամկետում Սևանի համայնքապետարանի 900165101123 հաշվեհամարին։ 4.Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սահմանված դատական կարգով։ 5․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով 15-օրյա ժամկետում և ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուց հետո։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner