Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 27.04.2006թ․ «ՀՀ կառավարության՝ 2001թ․ ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1 կետի 6 ենթակետով, հիմք ընդունելով «ՌԵՄԼՈՒՔՍ» ՍՊԸ–ի տնօրեն Վահագն Մելիքյանի դիմումը՝ սեփականության իրավունքով Ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Լճաշեն, Պլտինի փողոց 5 / 1 հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ N 02052025-05-0057/ զբաղեցրած 0.7306 հա մակերեսով հողամասն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Լճաշեն, Պլտինի փողոց 5 / 1 հասցեում գտնվող 0.7306հա մակերեսով հողատարածքն ընդլայնել՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Լճաշեն, Պլտինի փողոց 5 / 5 հողամաս հասցեում գտնվող 0.03734հա մակերեսով հողատարածքով / վկայական՝ 25022025-05-0022/, ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ յուրաքանչյուր 1քմ համար՝ 792․0 դրամ, վճարելու պայմանով և օտարել «ՌԵՄԼՈՒՔՍ» ՍՊԸ–ին /տնօրեն՝ Վահագն Ռուբենի Մելիքյան/։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։