Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, հիմք ընդունելով քաղ. Սուրեն Հովհաննիսյանի դիմումը` համատեղ սեփականության իրավունքով Սուրեն, Զարիկ, Սոնա Հովհաննիսյաններին և Մարինե Ազաջանյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Լուսավորչի փողոց թիվ 30 հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական`N 20052024-05-0031/ զբաղեցրած 800քմ մակերեսով տարածքն ընդլայնելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Լուսավորչի փողոց թիվ 30 հասցեում գտնվող 800քմ մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով, Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Լուսավորչի փողոց թիվ 30 /1 հողամաս հասցեում գտնվող 111․9քմ մակերեսով հողատարածքը /վկայական` 08112024-05-0080/ ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը` յուրաքանչյուր 1քմ համար 2887․5դրամ վճարելու պայմանով օտարել Սուրեն Պատվականի Հովհաննիսյանին, Զարիկ Հայկի Հովհաննիսյանին, Մարինե Շահենի Աղաջանյանին և Սոնա Պատվականի Աղաջանյանին։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո :
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։