Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1 կետի 6 ենթակետով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով Ռուզան Միլիտոնյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Սևան համայնք, ք․ Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 4 / 16 հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական`N 10042018-05-0028/ զբաղեցրած 0․004հա մակերեսով տարածքը ընդլայնելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 4 / 16 հասցեում գտնվող 0․004հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով, Սևան համայնք, ք․ Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 4 / 14 հասցեում գտնվող 0․00319հա մակերեսով /վկայական` 25072025-05-0052/ հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով՝ հողի կադաստրային արժեքը յուրաքանչյուր 1-քմ համար 2887.5դրամ վճարելու պայմանով օտարել Ռուզան Արտակի Միլիտոնյանին։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո : 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: