Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 դեկտեմբերի 2023 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՆՔՆԱԿԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշումով, և հիմք ընդունելով ք․ Սևան Նաիրյան փողոց թիվ 179/61 բնակարանի բնակիչ Հայկ Աղաջանյանի դիմումը՝ Սևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 31․05․1990թ-ի N7 նիստի որոշմամբ, Հայկ Աղաջանյանին հատկացված ք․Սևան 4-րդ դպրոցի հարավային հատված հասցեում գտնվող 600քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված կիսակառույց բնակելի նշանակության շինությունները ինքնակամ ճանաչելու մասին, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ.

1. Սևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 31․05․1990թ-ի N7 նիստի որոշմամբ, Հայկ Հովհաննեսի Աղաջանյանի /ծնված՝ 21․04․1951թ․/ ք․ Սևան 4-րդ դպրոցի հարավային հատված հատկացված 600քմ մակերեսով հողատարածքում 2006թ.-ին կառուցված 142․/85քմ մակերեսով կիսակառույց բնակելի տունը /ներքին մակերես 119․07քմ/ կիսակառույց շինությունը ճանաչել ինքնակամ, տրամադրելով՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ք․ Քըրքորյան փողոց թիվ 11 կիսակառույց հասցե։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է` Հայկ Աղաջանյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝002ebaff-e6a6-4dd3-ad2e-b5a838adbfac



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner