Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Անդրանիկ Կոստանյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, Սևան համայնք, գ. Զովաբեր հասցեում գտնվող անշարժ գույքերի /կադաստրային ծածկագրեր՝ 05-035-0035-0004 և 05-035-0037-0029 / համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Սևան համայնք, գ. Զովաբեր հասցեում գտնվող անշարժ գույքի /կադաստրային ծածկագիր՝ 05-035-0035-0004/ համար տրամադրել Սևան համայնք, գ․ Զովաբեր, 7-րդ փողոց, 3-րդ փակուղի թիվ 5 բնակելի տուն հասցե:
2 Սևան համայնք, գ. Զովաբեր հասցեում գտնվող անշարժ գույքի /կադաստրային ծածկագիր՝ 05-035-0037-0029 / համար տրամադրել Սևան համայնք, գ․ Զովաբեր, 7-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ 16 հողամաս հասցե:
3 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։