Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության`19.07.2007թ. թիվ 843-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու` 10.11.2024թ N108-Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի 7-րդ կետի ա․ ենթակետի և հիմք ընդունելով «Պվ- Երևան» ՍՊԸ -ի կողմից ներկայացված հայտը` որոշում եմ.
1. «Պվ- Երևան» ՍՊԸ -ի / գործունեությունը` Գեղարքունիքի մարզ Սևան համայնք, Սևան- Մարտունի- Գետափ Մ- 10 ճանապարհ հասցե / տրամադրել 2025 թ․ ի 1-ին եռամսյակի համար`
2. ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն` Սևան համայնքի բյուջեի 900165101354 հաշվեհամարին վճարելով տեղական տուրք 45,100 ;
3․ Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։