Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հունվարի 2025 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթա- կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ N 2-6 եզրակացությունը՝ հիմք ընդունելով Աբրահամ Աբրահամյանի դիմումը` վարձակալության իրավունքով իրեն պատկանող, Սևան գ․ Սեմյոնովկա հասցեում գտնվող 3․25598հա մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, նկատի ունենալով, որ հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.

 1. Վարձակալության իրավունքով Աբրահամ Միքայելի Աբրահամյանին պատկանող 3․25598հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր գործառնական նշանակություն ունեցող հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ էներգետիկ հողերի գործառնական նշանակության։ տրամադրելով Սևան համայնք, գ․ Սեմյոնովկա, 1-ին փողոց թիվ 36 / 3 հողամաս հասցե։ 2. Վարձակալության իրավունքով Աբրահամ Աբրահամյանին պատկանող Սևան համայնք, գ․ Սեմյոնովկա, 1-ին փողոց թիվ 36 / 3 հասցեում գտնվող 3․25598հա մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարել Աբրահամ Աբրահմայանին հողի կադաստրային արժեքը /1քմ- 141․9դրամ/ վճարելու պայմանով: 3. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝c1ada3d6-98f5-47c7-b6a7-24f825510af8



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner