Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով այն, որ «ԳԵՂԱՄԱ» «ԷՍՏԻՎԻ ՄԵԿ» հեռուստաընկերության և Սևանի համայնքապետարանի միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որի շրջանակներում իրականացվում են համայնքային կյանքի լուսաբանման, իրազեկման, տեղեկատվության տրամադրման աշխատանքներ, հաշվի առնելով 2024 թվականին աշխատանքների ընդգրկուն ծավալը և «ԳԵՂԱՄԱ» «ԷՍՏԻՎԻ ՄԵԿ» հեռուստաընկերության տնօրենի գրությունը 1. «ԳԵՂԱՄԱ» «ԷՍՏԻՎԻ ՄԵԿ» հեռուստաընկերությանը, որպես դրամաշնորհ՝ տրամադրել 450.000 դրամ Սևանի համայնքապետարանի, համայնքային կյանքի լուսաբանման և իրազեկման աշխատանքները կազմակերպելու համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |