Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 53-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, գ․ Վարսեր հասցեում գտնվող 18․20634հա մակերեսով հողատարածքը /վկայական՝ 22092020-05-0019 / համաձայն ներկայացվող հատակագծերի բաժանել 2 միավոր գույքի 2. առաջին միավոր գույքի՝ 18․17164հա մակերեսով գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, վարելահող՝ գործառնական նշանակության։ 3. երկրորդ միավոր գույքի՝ 0․03470հա մակերեսով գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, վարելահող՝ գործառնական նշանակության։ 4. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 3-րդ կետի: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։