Այսօր: Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



21 հոկտեմբերի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համայնքային սեփականություն հանդիսացող Սևան համայնք, ք․ Սևան, Ե․ Չարենցի փողոց թիվ 2/12 հասցեում գտնվող հողատարածքի բնակավայրերի՝ նպատակային նշանակության, այլ հողեր՝ գործառնական նշանակություն ունեցող 0․0291հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին և Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 11․12․2023թ․-ին տրված՝ N 2-6 դրական եզրակացությունը՝ որոշում եմ․

 1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ե․ Չարենցի փողոց թիվ 2/12 հասցեում գտնվող /վկայական՝ 17092025-05-0004/ բնակավայրերի՝ նպատակային նշանակության՝ այլ հողեր գործառնական նշանակության 0․0291հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի՝ նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։ 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 3. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner