Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՏԶՀ «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի» տնօրենի գրությունը` 1. Տալ համաձայնություն, «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր (ՀԵԾ) II, Փուլ 3» ծրագրի շրջանակներում, 50խմ ծավալով ՕԿՋ-ի կառուցման և սանիտարական գոտու կազմակերպման նպատակով Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Սեմյոնովկա հասցեում գտնվող 3900քմ մակերեսով հողատարածքների /կադաստրային ծածկագրեր՝ 05-079-0120-0001, 05-079-0120-0004, 05-079-0908-0001, 05-079-0118-0001/ հողհատկացման համար: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |