Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 53-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի՝ 05-047-0302-0013 կադաստրային ծածկագրով /գ․ Ծաղկունք/ 1․96868հա մակերեսով հողատարածքը ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականություն և կատարել պետական գրանցում: 2. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 4-րդ կետի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։