Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հոկտեմբերի 2024 թ.

Ք․ ՍԵՎԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 61 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԼԵՎՈՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈԻՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքապետարանում քննելով Լևոն Ղազարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից 12․06․2024 թվականին կազմված արձանագրության համաձայն <<ոմն>> Լևոն իբր իրականացրել է 6 x 1․2մմ չափերի տախտակամածի կառուցում։ Որոշակի ուսումնասիրություններից հետո Սևանի համայնքապետարան է հրավիրվել ք․ Սևան, Ազատության փողոց N 61 տան բնակիչ Լևոն Ղազարյանը։ Քաղաքացին կատարել է գրավոր հայտարարություն, որ ինքը որևէ կերպ տեղյակ չի ջրային ոստիկանության շենքի դիմաց տեղադրված տախտակամածից։ Վարչական վարույթի ժամկետները չխախտելու համար, այն օրենքով սահմանված կարգով կասեցվել է։ Կասեցման ընթացքում դիմել ենք ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային Վարչության Սևան ՆԳ բաժին պարզելու համար ում կողմից է իրականացվել ապօրինի շինության տեղադրումը։ 09․09․2024թ․ Սևանի ոստիկանությունից N 57/8-4881 գրությամբ տեղեկացվել ենք, որ հնարավոր չի եղել պարզելու, թե ում կողմից է այդ շինությունը տեղադրվել։ Դրանից հետո համայնքապետարանի աշխատակիցների կողմից ևս իրականացվել են աշխատանքներ պարզելու անհայտ իրավախախտի ինքնությունը, սակայն նույնպես ապարդյուն։ Ելնելով վերոգրյալից, Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետով «Վարչարարության հիմունքները և Վարչարարության մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ի կետի ե1/ ենթակետի և <<ՎԻՎ>> օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով որոշում եմ. 1. Կարճել ք․ Սևան , Ազատության փողոց 61 տան բնակիչ Լևոն Ղազարյանի նկատմամբ հարուցված Վարչական վարույթը իրավախախտման դեպքի բացակայության հանգամանքով։ 2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մարմնի 30 օրվա ընթացքում կամ դատական կարգով երկամսյա ժամկետում։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner