Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի պահանջներով` 1. «Սևանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի / ք. Սևան, Չարենց փողոց թիվ 154 հասցե / 2-րդ հարկից` համաձայն հաստատված հատակագծի, ոչ բնակելի երկու տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով տրամադրել ««Ուկրաինա» Հայաստանի Ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ-ին` որպես գրասենյակ և Տարաս Շևչենկոյի անվան թանգարան: 2. ««Ուկրաինա» Հայաստանի Ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ-ի հետ կնքել տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |