Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Մարինե Ղազարյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Մ․ Նալբանդյան փողոց թիվ 67 / 22 հասցեում գտնվող բնակավայրի նպատակային՝ բնակելի գործառնական նշանակություն ունեցող հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Մ․ Նալբանդյան փողոց թիվ 67 / 22 հասցեում գտնվող բնակավայրի նպատակային նշանակության՝ բնակելի գործառնական նշանակություն ունեցող 0․01422հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել` հասարակական նշանակության: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: