Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հունվարի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Մխիթար Ավետիսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սոնա Թովմասյանին պատկանող և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ N 3 նիստի որոշմամբ Սոնա Թովմասյանին, Դավիթ, Մխիթար և Սաթենիկ Ավետիսյաններին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 0.35հա մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սոնա Թովմասյանին պատկանող և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ N 3 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար Սոնա Զավենի Թովմասյանին / ծնված` 16.08.1963թ./, Դավիթ Ջանիբեկի Ավետիսյանին /ծնված` 22.02.1982թ./,Մխիթար Ջանիբեկի Ավետիսյանին /ծնված 07.11..1983թ./, Սաթենիկ Ջանիբեկի Ավետիսյանին /ծնված 13.06.1990թ./, սեփականաշնորհված և իրենց կողմից փաստացի օգտագործվող 0.34483հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Սոնա Թովմասյանի, Դավիթ, Մխիթար և Սաթենիկ Ավետիսյանների սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Սոնա Թովմասյանին, Դավիթ, Մխիթար և Սաթենիկ Ավետիսյաններին պատկանող 0.34483հա մակերեսով հողատարածքում 1975թ․ կառուցված 93.43 քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը՝72.93քմ/, 148.43քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 117.67քմ/, 1988թ.-ին կառուցված 62.23քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 56.61քմ/, 34.79քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 30.27քմ/, 29.84քմ մակերեսով հարթակը, 1985թ.-ին կառուցված 8.81քմ մակերեսով սան հանգույցը/ներքին մակերես 7.17քմ/, 1988թ.-ին կառուցված 84.87քմ մակերեսով ավտոտնակը/ներքին մակերես78.98քմ/ ճանաչել Սոնա Թովմասյանի, Դավիթ, Մխիթար և Սաթենիկ Ավետիսյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 2-րդ փողոց, թիվ 14/1 բնակելի տուն հասցե: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝8c5c2d92-9873-4a84-aa07-6d4546bf6449



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner