Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի պահանջներով՝ 1. Սևան համայնքի կողմից ձեռքբերված ՊԱԶ 32053 մակնիշի ավտոբուսը (թողարկման տարեթիվ՝ 2012թվական) անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել «Սևանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաշվեկշռին: 2. Սահմանել՝ ավտոբուսի օտարումն առանց համայնքի ավագանու թույլտվության արգելվում է: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |