Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով Միսաք Պետրոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան ք․ Սայաթ-Նովա փողոց թիվ 14 / 4 հասցեում երկհարկանի առևտրի սրահի կառուցման համար Միսաք Պետրոսյանին տրամադրված 17․11․2023թ․ N107 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկտով։ 2. Միսաք Պետրոսյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։