Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Սևան համայնքի ավագանու՝ 08.02.2024թ. N 9-Ա և 10-Ն որոշումներով, հիմք ընդունելով 23.12.2024թ. կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, գ․ Գագարին, Երիտասարդական փողոց, 8 / 61 հողամաս հասցեում գտնվող, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող, բնակավայրերի նպատակային նշանակության 0.05082 հա մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 636320 դրամ, օտարել աճուրդում հաղթող ճանաչված Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, գ․ Գագարին, Երիտասարդական փողոց, 8 շենք, 17 բնակարանի բնակիչ Գարիկ Գառնիկի Ղարիբյանին։
2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
3. Զգուշացնել Գարիկ Գառնիկի Ղարիբյանին` հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո:
4․ Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: