Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Հայկ Սարգսյանի հայտը՝ որոշում եմ
1. Հայկ Սարգսյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, գ․ Գագարին, Գայի փողոց թիվ 2 / 55 հասցեում գտնվող հողատարածքում առևտրի սրահի կառուցման համար: 2. Հայկ Սարգսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: