Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 180
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 180


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«ՔՐԻՍՏԱԼ ԼԵՅՔ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԿԱԼՈՎԿԱ ԵՎ ՆՈՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՓԱՄԵՐՁ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՎ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության՝ 28.12.2023թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հաշվի առնելով այն, որ 2024թվականի նոյեմբերի 27-ին Սևան համայնքի Չկալովկա և Նորաշեն բնակավայրերում տեղի են ունեցել «ՔՐԻՍՏԱԼ ԼԵՅՔ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա և Նորաշեն բնակավայրերի ափամերձ հատվածում տեղակայված հողատարածքներում նախատեսվող հյուրանոցային համալիրի և բազմաֆունկցիոնալ կոնֆերանս կենտրոնի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում, որի վերաբերյալ առկա են համապատասխան արձանագրություններ և տեսանյութեր, 

1. Տալ նախնական համաձայնություն «ՔՐԻՍՏԱԼ ԼԵՅՔ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա և Նորաշեն բնակավայրերի ափամերձ հատվածում տեղակայված հողատարածքներում նախատեսվող հյուրանոցային համալիրի և բազմաֆունկցիոնալ կոնֆերանս կենտրոնի կառուցման վերաբերյալ՝ հաշվի առնելով հանրային 1-ին քննարկման արձանագրային եզրակացությունները, հանրային քննարկման մասնակիցների դրական կարծիքը, ընկերության կողմից նախատեսվող գործունեության արդյունքում ակնկալվող տարածաշրջանում զբոսաշրջային զարգացման հեռանկարները, ներդաշնակ միջավայրի ձևավորմանը միտված գործողությունները, բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպատակաուղղված բաղադրիչի առկայությունը, բնապահպանական նորմերի պահպանումը, ներկայացված հիմնավորումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner