Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 սեպտեմբերի 2024 թ.

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի» 33-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 34-րդ, 37-րդ հոդվածների, ՀՀ կառավարության՝ 02.06.2016թ. N631-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԳԴ/0135/02/24 քաղաքացիական գործով 2024թվականի հուլիսի 4-ի վճիռը` անձին անգործունակ ճանաչելու մասին, հաշվի առնելով Սևան համայնք, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 27 շենք, 13 բնակարան հասցեի բնակիչ Ամալյա Երամի Ստեփանյանի դիմումը` խնամակալություն սահմանելու մասին, նկատի ունենալով Սևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը, որոշում եմ.

1.Խնամակալություն սահմանել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԳԴ/0135/02/24 վճռով անգործունակ ճանաչված Էդգար Էդվարդի Հարությունյանի (ծնված` 11.03.1997, Ն/Ք 009385535, տրված՝ 31.01.2018 050-ի կողմից) նկատմամբ և Ամալյա Երամի Ստեփանյանին (ծնված` 01.07.1961, Ն/Ք 006762611, տրված՝ 18.02.2016 050-ի կողմից) ճանաչել որդու՝ Էդգար Հարությունյանի խնամակալ: 2.Պարտավորեցնել խնամակալ Ամալյա Երամի Ստեփանյանին` հոգալ իր խնամարկյալի ապրուստը, ապահովել նրա խնամքն ու բուժումը, պաշտպանել նրա իրավունքներն ու շահերը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմենուհի Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner