Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան Մյասնիկյան փողոց թիվ 66 տան բնակիչ Կարեն Հովհաննիսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ համայնք Սևան ք. Նաիրյան փողոց 171 շենք թիվ 9 հասցեում գտնվող բնակարանի գործառնական նշանակությունը փոխելու մասին, ինչպես նկատի ունենալով, որ բնակարանում չեն կատարվել կոնստրուկտիվ փոփոխություններ, չկա անհրաժեշտություն շինարարության թույլտվության տրամադրման ՝ որոշում եմ․
1. Համայնք Սևան ք. Նաիրյան փողոց 171 շենք թիվ 9 հասցեում գտնվող բնակարանի նպատակային նշանակությունը փոխել հասարակական նշանակության՝գործառնական նշանակությունը առևտրի սրահի: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է` օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: