Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հովիկ Բադալյանի դիմումը`սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող /վկայական՝ 1529225, տրված՝ 20.06.2003թ․/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գյուղ Ծաղկունք 4-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 2 բնակելի տուն հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։