Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Կարմեն Գևորգյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Սևան քաղաքից հարավ հատված, քոթեջ 1 / 10 հասցեում գտնվող / վկայական՝ 2164500 / անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Սևան քաղաքից հարավ հատված, քոթեջ հ 1 / 10 հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք ք. Սևան, Հանգստի գոտու 3-րդ փողոց թիվ 10 / 22 հանգստյան տուն հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։