Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով բնակավայրերում կոմունալ սպասարկման ոլորտում առկա խնդիրները ՝  1. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի 2024թվականի հաստիքացուցակում 2024թվականի հուլիսի 1-ից ավելացնել 4 հաստիքային միավոր՝  1) Նորաշեն բնակավայրի կոմունալ սպասարկման գծով պատասխանատու՝ 1 միավոր  2) Ծաղկունք բնակավայրում կոմունալ սպասարկման գծով պատասխանատու՝ 1 միավոր.  3) Սեմյոնովկա բնակավայրում կոմունալ սպասարկման գծով պատասխանատու՝ 1 միավոր.  4) Գեղամավան բնակավայրում կոմունալ սպասարկման գծով պատասխանատու՝ 1 միավոր.  2. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենին՝  1) ավելացված հաստիքները ներառել ՀՈԱԿ-ի 2024թվականի հաստիքացուցակում և ներկայացնել հաստատման:  3. Սույն որոշումն ուժի մեջ է` 2024 թվականի հուլիսի 1-ից:  |