Համաձայն Սևան համայնքի գլխավոր հատակագծի և կառուցապատման սխեմային, ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին 42-րդ ենթակետի պահանջները` 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել` համայնքի սեփականություն համարվող արտադրական, բնակելի և հասարակական նշանակության հողերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու` 1.1 Ցամաքաբերդ թաղամաս - 2.0հա 1.2 Գոմաձոր թաղամաս - 1.0հա 1.3 գ. Գագարին` բնակելի կառուցապատման - 1.0հա 1.4 գ. Գագարին` հասարակական կառուցապատման - 0.2 հա 1.5 ք. Սևան` բնակելի կառուցապատման - 3.5հա 1.6 ք.Սևան` հասարակական կառուցապատման - 3.0 հա 1.7 Ընդհանուր կառուցապատման - 0.5հա 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |